Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ
1 րոպեի ընթերցում
![Վարչական դատարանը վերահաստատել է ՄՊՀ դիրքորոշումը հավի ձվի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/02/1075316.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչական դատարանը 2021 թվականի փետրվարի 9-ին կայացրած վճռով մերժել է «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ արտահայտված դիրքորոշման իրավաչափությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՄՊՀ-ից, հիշեցնելով, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության և «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2021 թվականի մարտ ամսվա ընթացքում հավի ձվի իրացման գների բարձրացումը որակել էր որպես գնի չհիմնավորված բարձրացմամբ գերիշխող դիրքի չարաշահում:
«Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 15 039 156 դրամի չափով:
«Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության հայցի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել: