Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է օրենք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:
«Հանրապետության նախագահ լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 10-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը»,- նշված է հաղորդագրության մեջ: