Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։

Նշվում է, որ հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։

Հայերեն العربية Русский

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանը բացատրել է ԱԷՄԳ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներ մուտքի սահմանափակումը

Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է