Չի կարող որևէ նախապայմանի ընկալում լինել. Արմեն Գրիգորյանը` Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ:

ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը պարզապես պահանջել է, որպեսզի իրագործվեն բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Սոչիում նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպման ժամանակ:

«Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Հայաստանը ցանկանում է, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրագործվեն: Բացի դրանից, երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Հայաստանը առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- ընդգծեց Գրիգորյանը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան