Մշակույթ

Զախարովան խոսել է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հնարավորինս շուտ կազմակերպելու օգտին

1 րոպեի ընթերցում

Զախարովան խոսել է տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը հնարավորինս շուտ կազմակերպելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը մշակութային ու պատմական ժառանգության պահպանման հարցը քննարկում է պաշտոնական Բաքվի և Երևանի հետ ավանդական շփումների ժամանակ: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք իհարկե հանդես ենք գալիս տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս շուտ կազմակերպման օգտին»,- նշեց նա:

Զախարովան հիշեցրեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ կար կոչ Հայաստանին և Ադրբեջանին՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հումանիտար, այդ թվում և պատմական ու մշակութային կոթողների պահպանության հարցերում իրական առաջընթաց գրանցելու նպատակով:

Օրերս Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարություն էր արել այն մասին, որ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում