ՀՀ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկել տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը վկայություն է այն մասին, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությանը՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին:

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել Ադրբեջանի մշակույթի նախարարի դիրքորոշման և մտադրության կապակցությամբ։ Եվ այդ հայտարարության մեջ խստորեն դատապարտել ենք այդ մոտեցումը։ Մեր կարծիքով՝ սա ևս մի վկայություն է այն բանի, որ փորձ է արվում ուղղակի ջնջել հայ ժողովրդի ներկայության հետքերը Լեռնային Ղարաբաղում և ընդհանրապես պատմական հայրենիքում։ Այստեղ իրավացի են պնդումները այն մասին, որ սա տարիներ շարունակ տևած հայատյացության և էթնիկ զտումների քաղաքականության մի դրսևորում կարող է լինել։ Կարող եմ ասել, որ սա նաև մարտահրավեր է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի համար և հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վերաբերյալ վճռի առումով, որտեղ շատ հստակ պարտադրվում է Ադրբեջանին կանխել և պատժել վանդալիզմի և պղծման դեպքերը՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, կրոնական ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների և այլ հուշարձանների, տեսարժան վայրերի դեմ։ Ադրբեջանը պետք է կատարի դատարանի վճռով իր վրա դրված պարտավորությունը»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ այստեղ հրամայական է դառնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջամտությունը, և Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջան գնահատող առաքելություն ուղարկելու մտադրությունը, որի մասին Հայաստանը և Ադրբեջանը փետրվարի 4-ին մտքեր են փոխանակել։

«Հստակ ժամկետներ չկան, բայց կողմերը վերահաստատել են կարևորությունը տարածաշրջան այդպիսի այց տարածաշրջան ունենալու։ Եվ հիմա այս հայտարարությունից հետո ևս դիմում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և նաև նախատեսում ենք ոչ առցանց հանդիպումներ՝ քննարկելու այս հարցը։ Մեր պատկերացումներով, այդ այցը պետք է տեղի ունենա 1954 թվականի զինված ընդհարումների դեպքում մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ կոնվենցիայի սահմանված սկզբունքներին համահունչ»,- եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից