4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Գործարարության աջակցման գրասենյակից:
Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական կապիտալի և շրջակա միջավայրի պահպանմանը:
Գործարարության աջակցման գրասենյակը կանոնակարգում է ծրագիրը` ներգրավելով փորձագետների թիմ՝ Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակելու համար, թե ինչպես օգնել պահպանել Հայաստանի բնական կապիտալը և բարձրացնել մարդկանց բնապահպանական բարեկեցությունը: Ինչպես աջակցել շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին՝ ցուցադրելով և բացելով ավելի կանաչ աճի հնարավորությունները և շրջակա միջավայրի վրա ռիսկերն ու ազդեցությունները ավելի լավ կառավարելու մեխանիզմների ստեղծումը: Այդպիսով՝ Հայաստանի ՓՄՁ-ները դարձնելով ավելի մրցունակ:
ՀՀ կառավարության կողմից հաստատված 2020-2024 թվականների ՓՄՁ զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրի 2.1.6 գործողությունը պահանջում է ՓՄՁ-ների կողմից օգտագործվող Կանաչ տեխնոլոգիաների աջակցության գործիքների քարտեզագրում և խթանում: Կառավարությունում երկու շահագրգիռ մարմինները ՀՀ էկոնոմիկայի և Շրջակա միջավայրի նախարարություններն են:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել կանաչ աճի հնարավոր մեխանիզմների և սկզբունքների վերաբերյալ հետազոտություն՝ ներառյալ գենդերային հավասարության սկզբունքի կիրառությունը, որը կարող է ներառվել Հայաստանում ՓՄՁ-ների կողմից իրականացվող բիզնես գործունեության մեջ: Նախատեսվում է նաև իրականացնել Հայաստանում ՓՄՁ-ներում կանաչ տնտեսության սկզբունքների ինտեգրման հիմնախնդիրների մանրակրկիտ վերլուծություն: Նախատեսվում են նաև առաջարկություններ ճանապարհային քարտեզի վերաբերյալ, թե ինչպես իրականացնել կանաչ աճի մեխանիզմների և սկզբունքների ինտեգրումը և կանաչ ֆինանսների հասանելիությունը Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է․
- Բացահայտել և քարտեզագրել Հայաստանի ՓՄՁ-ների համար գոյություն ունեցող կանաչ ֆինանսավորման գործիքները,
- Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ աճի ինտեգրման համար ճանապարհային քարտեզի և գործողությունների պլանի մշակում՝ ներառյալ գենդերային հավասարության ապահովմանն ուղղված քայլերը,
- Հայաստանի ՓՄՁ-ների համար առաջարկությունների ներդրում` իրենց բիզնես գործունեության մեջ կանաչ աճի մեխանիզմների կառուցվածքային ինտեգրման վերաբերյալ,
- Հայաստանի յուրաքանչյուր մարզում դասընթացների անցկացում, որոնք ունեն աճի ամենաբարձր հնարավորությունները, եթե կանաչ աճի մեխանիզմները ինտեգրվեն իրենց բիզնես գործունեության մեջ.
Ծրագրի ազդեցությունը չափելի կդառնա Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագրի մշակմամբ, որն ուղղված կլինի բացահայտելու և բացելու ավելի կանաչ աճի հնարավորությունները՝ կլիմայի հետ կապված ռիսկերի ավելի լավ կառավարման, կանաչ անցումային հնարավորությունների և կանաչ ֆինանսավորման ներդրման միջոցով: Ընդհանուր առմամբ, ծրագիրը կնպաստի Հայաստանի ՓՄՁ-ների իրազեկվածության բարձրացմանը կանաչ անցման ռիսկերի և հնարավորությունների մասին և կներառի կանաչ տնտեսական անցումը պետական քաղաքականության ավելի լայն օրակարգում: