Հասարակական

Դպրոցի ավարտական վկայականներն այս տարվանից կլինեն թվայնացված

1 րոպեի ընթերցում

Դպրոցի ավարտական վկայականներն այս տարվանից կլինեն թվայնացված

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցների ավարտական վկայականներն այս տարվանից թվայնացված են լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ, օրինակ, այս տարվանից ատեստատները թվայնացված են լինելու: Դա որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով կստորագրի դպրոցը, կստորագրի նախարարը, և մեր շրջանավարտները կստանան թվային վկայականներ»,-ասաց Անդրեասյանը:

Նա նկատեց՝ այսպիսով ավարտողները կարող են շատ ավելի հեշտությամբ, չկորցնելու, չվնասելու որևէ վախով, այդ փաստաթուղթը գործածել և ունենալ իրենց հետ, երբ կուզենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում