1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը ստորագրել են Համատեղ հռչակագիր ԵՄ արևելյան գործընկեր պետությունների հետ 2022֊2024թթ. Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի էջը: