Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը քննարկվում է ավագանու նիստում. պարզաբանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում, քննարկվի և ըստ ավագանու անդամների որոշման` թեկնածուն հաստատվի կամ չհաստատվի այդ պաշտոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Երևանի քաղաքապետի թեկնածուներ են առաջադրվել ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը:

«Քաղաքապետի տեղակալների ընտրության հարցը պետք է դրվի ավագանու նիստի օրակարգում և քննարկվի և, ըստ ավագանու անդամների որոշման, հաստատվի կամ չհաստատվի թեկնածուն: Որոշումը կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի կայքում: Ներկայումս որևէ անձի վերաբերյալ որևէ տեղեկություն չենք կարող տալ` մինչև Երևանի ավագանու նիստին չներկայացվի և չքննարկվի»,- ասացին քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն` քաղաքապետն ունի մեկ առաջին տեղակալ և կարող է ունենալ ևս ոչ ավելի, քան 3 տեղակալ: Քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ: Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ: Քաղաքապետի տեղակալներին պաշտոնից կարող է ազատել քաղաքապետը:

Հայերեն

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները