Պաշտոնական

Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.

«Ընտանիքի վերամիավորման այս տոնը խաղաղություն և ներդաշնակություն թող բերի Չինաստանի ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ սերտ համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք և կխորացնենք մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում