«Պարացետամոլ»֊ի դեֆիցիտի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ նախարարություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե դեղատներում «Պարացետամոլ»֊ի դեֆիցիտ կա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարությունից վստահեցրեցին, որՀանրապետությունում պարացետամոլի խնդիր չկա: