Պատերազմի մասնակից ընկերները սեփական գործն են հիմնել Գյումրիում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 30-ին բացվեց դիզայներական ընկերություն, որը հիմնել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերներ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ընկերությունը Գյումրիում հիմնադրելու որոշումը նրանք կայացրել են հայրենի քաղաքը զարգացնելու ու հայրենի հողին ամուր կանգնելու նպատակն ունենալով։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերով են կյանքի կոչել: Պատերազմի օրերին համընկնող ժամկետային զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում են անցկացրել, բայց այդ օրերի հիշողությունները երեքի մոտ էլ նույնն է: Անկեղծանում են՝ երկար ժամանակ էր պետք այդ օրերի «թմբիրից» արթնանալու համար, թեև եղածը մոռանալ չի ստացվում: Հայրենիքում գործ դնելու որոշումը հեշտ չի տրվել:

«Զորացրվելուց անմիջապես հետո միայն մեր կորուստների, ու դժվար օրերի մասին էինք հիշում, հետո մեր մեջ ուժ գտանք ու որոշեցինք՝ մեր ուժերով պետք է ամուր պահենք մեր հայրենիքը՝ մեր մասնագիտությամբ աշխատելով: Սա հայրենի երկրում նոր էջի սկիզբ է: Չենք մոռանա մեր զոհված ընկերներին, բայց միայն հետ նայելով չենք ուզում ապրել»,-պատմում է 22-ամյա Ռաֆայել Չախալյանը, ով պատերազմի օրերին եղել է Մարտակերտում:

Ռաֆայել Եղոյանը ևս ծառայությունը Մարտակերտում է անցկացրել: «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր ընկերությունն է: Ճիշտ է, պատերազմի օրերին նույն վաշտում չենք եղել, բայց երեքս էլ հազարավոր տղաների նման հայրենիքը պաշտպանելու գաղափարի շուրջ ենք համախմբվել, իսկ հիմա էլ, կարծում եմ, բոլորս մեկ՝ հայրենիքը շենացնելու գաղափարի շուրջ պետք է միավորվենք: Մենք մեր այս փոքր քայլով ենք ուզում դրան հասնել»:

Երեքի ցանկությունն այսօր մեկն է՝ մնալ, ապրել ու ընտանիք կազմել Հայաստանում: Չնայած դժվարություններին, տղաները ոչ միայն իրենց, այլ նաև իրենց զավակների ապագան են Հայաստանում տեսնում, իսկ դրա համար առաջին քայլը հենց իրենք են անում: «Ծաղկացնելու ենք Հայաստանը, մեր ապագան այստեղ է»,- վստահեցնում է Նարեկ Հովհաննիսյանը։

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres