Հասարակական

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվեց Սաթիկ Սեյրանյանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաթիկ Սեյրանյանը հունվարի 29-ին Ժուռնալիստների միության 13-րդ համագումարում կայացած ընտրության ընթացքում վերընտրվեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սեյրանյանն ընտրվեց 92 կողմ ձայնով: Նա միակ առաջադրված թեկնածուն էր:

«Ուրախ եմ այն փաստից, որ Ժուռնալիտների միությանն անդամակցել են մեծ թվով ակտիվ գործող լրագրողներ, նաև երիտասարդներ, ովքեր մեր ավագ սերնդի հետ նստած են այսօր այս դահլիճում, շփվում են, քննարկումներ են իրականացնում»,- շնորհակալական խոսքով դիմելով գործընկերներին՝ նշեց Սաթիկ Սեյրանյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտակա տարիներին իր ավագ և երիտասարդ գործընկերների աջակցությամբ կկարողանան լուծել դաշտում առկա մի շարք խնդիրներ:

Սաթիկ Սեյրանյանն առաջին անգամ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ էր ընտրվել 2017 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 57 կողմ և մեկ դեմձայնով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում