Ճապոնիայի օժանդակությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կհամալրվի ախտորոշման նոր սարքավորմամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կստանա ախտորոշման նոր սարքավորում, ինչը զգալիորեն ավելի ճշգրիտ կդարձնի արյան քաղցկեղի ախտորոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ սարքավորումը Հայաստանին կտրամադրվի ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան և ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ այս նոր համագործակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը ևս մեկ քայլ առաջ կգնա՝ արյան քաղցկեղի ախտորոշման և մոնիտորինգի հարցում: «Այս սարքը, անկասկած, կնպաստի կենտրոնի տեխնիկական հնարավորությունների հետագա բարելավմանը` այդպիսով ապահովելով մեր երկրում մահացության հիմնական պատճառներից մեկի վերահսկողությունը: Ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման կատարելագործումը ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթություններից մեկն է, մենք բարձր ենք գնահատում մեր ճապոնացի գործընկերների աջակցությունը և կարևորում մեր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման իր ելույթում նշեց, որ շատ ուրախ է, որ դրամաշնորհային օժանդակություն է տրամադրվելու արյունաբանական կենտրոնին՝ բարելավելու արյան քաղցկեղի ախտորոշման հնարավորությունները: «Մենք լիահույս ենք, որ այս ծրագրի միջոցով կնպաստենք Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը, ինչպես նաև մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասաց դեսպանը:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն էլ ընդգծեց, որ այս սարքի ձեռք բերումը կնպաստի արյունաբանական կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների ախտորոշումն ավելի ճշգրիտ իրականացնելուն և բուժման ավելի գրագետ մարտավարություն կազմակերպելուն: «Այն սարքը, որը Հայաստանում աշխատում է այս պահին, արդեն վաղուց իր ժամկետները սպառել է, և ճապոնական կառավարության և դեսպանի օժանդակությամբ մենք հնարավորություն ունենք այն թարմացնելու»,- ասաց նա:

Հայերեն العربية

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները