Քաղաքականություն

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն վերջանական որոշում չունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Միրզոյանի և Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայի դիվանագիտական ֆորումին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը այն մասին, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մարտին մասնակցելու են Անթալիայի դիվանագիտական ֆորումին:

«Այս պահի դրությամբ մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում չկա»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը:

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլունհայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022թ. մարտի 11-13-ը անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:Ֆորումին մասնակցում են ԱԳ նախարարները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մեծ հավանականությամբ Հայաստանը կընդունի Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, բայց ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում