Քաղաքականություն

ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում. Լավրով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորմանը, այդ թվում ԼՂ-ում. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է ճգնաժամային իրավիճակների խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և այլուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լավրովն այս մասին ասել է Պետդումայի «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության արդիական հարցերի մասին» թեմայով լիագումար նիստում իր ելույթում:

«Մենք ակտիվորեն նպաստում ենք ճգնաժամային իրավիճակների խաղաղ քաղաքական և դիվանագիտական կարգավորմանը տարբեր տարածաշրջաններում , լինի դա Լեռնային Ղարաբաղը, Սիրիան, Լիբիան, Աֆղանստանը, արաբա-իսրայելական կոնֆլիկտը, իրավիճակը՝ կորեական թերակղզում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ»,-ասաց Լավրովը:

Ըստ ԱԳ նախարարի՝ նման ջանքերը նպաստում են աշխարհում իրավիճակի ընդհանուր բարելավմանը, հաստատում են ռուսական կողմի՝ որպես հուսալի միջազգային գործընկերոջ հեղինակությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում