Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն առաջնահերթ խնդիր է համարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունից: «Առաջնահերթ խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին զարկ տալն է, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այս ուղղություններով առաջընթացի հասնելը թույլ կտա առաջ ընթանալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը: «Հետևողական ջանքեր ենք գործադրում Հայաստանի և Ադրբդեջանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ միջադեպեր են տեղի ունենում զենքի գործադրմամբ, կան մարդկային զոհեր: Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովը: Պատրաստ ենք այս գործընթացում Երևանին և Բաքվին խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն նաև հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ մասնակցում է ռազմագերիների վերադարձի գործընթացին:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/04/25

Ասիական ինդեքսներ - 23/04/25

Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ