Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է երկու պաշտոնատար անձ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով հունվարի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժիններից մեկի պետի տեղակալ Պ. Ե.-ն ու նույն բաժնի գլխավոր մասնագետ Ա. Գ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, կառույցում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Պ. Ե.-ն Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վառելիքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության սեփականատիրոջ օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ընկերության կողմից առանց համապատասխան թույլտվության Կոտայքի մարզում գտնվող բենզալցակայանի վերանորոգման, արդիականացման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնելու փաստը չարձանագրելու և դրա վերացման ուղղությամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2021թ. հոկտեմբերի 21-ին հիշյալ ընկերության սեփականատիրոջից խմբով ստացել են խոշոր չափերով՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորությունն ապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանի`օրինականուժիմեջմտածդատավճռով:

Հայերեն

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է