ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008թ-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 18-ին հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ եվրոպական դատարանի վճիռն ընդունվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության դեմ ՀՀ քաղաքացի, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի 2010 թ. ապրիլի 1-ի և 2010 թ. սեպտեմբերի 9-ի դատական հայցերի հիման վրա:

ՄԻԵԴ դատաբազայում հրապարակված դատավճիռը վերաբերում է 2008 թ. փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո այն ժամանակ ընդդիմադիր գործիչ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից Նիկոլ Փաշինյանի ազատազրկմանը:

Ըստ այդմ Ստրասբուրգի դատարանը Թիմ Էյքի նախագահությամբ վճռել է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը («Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք…») և նույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածը («Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների իրավունք…»): Հայցվորի մնացած հայցերը չեն բավարարվել:

Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը:

Հայերեն العربية English Français Русский

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը. մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 10.000 մանկավարժ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում ԱՑԽՄ վտանգավոր շտամներ չեն հանդիպել. ՍԱՏՄ

«Ես ո՞ւմ եմ նման». Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում առաջնախաղ է սպասվում

Մենք մեր երեխաներին պետք է ժառանգություն թողնենք խաղաղություն, այլ ոչ թե վրեժ. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ մինչև 20 միլիոն դոլար է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկությունների դիմաց

Պաշտոնական Հելսինկին կարող է լիովին արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Ֆինլանդիա

Արարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Հայկական սփյուռքը բազմազան է, գագաթնաժողովը միմյանց ճանաչելու լավագույն հնարավորությունն է. Սևանա Ծատուրյան

Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է