Սպորտ

ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Ռոբերտ Լևանդովսկին. հայտնի են մյուս մրցանակակիրները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում հեռավար կարգով անցկացվեց ՖԻՖԱ-ի The Best («Լավագույնը») մրցանակաբախությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պաշտոնական արարողությունն անցկացվեց հեռավար կարգով:

ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին արժանացավ Կանադայի կանանց ֆուտբոլի ընտրանու ավագ Քրիստին Սինկլեյրը, ով իր ամբողջ կարիերայի ընթացող դարձել է 185 գոլի հեղինակ:

Տարվա լավագույն կին դարպասապահի մրցանակին արժանացավ Լիոնի «Օլիմպիկ»-ի և Չիլիի ընտրանու անդամ Քրիստինա Էնդլերը:

Տղամարդկանց պայքարում լավագույն դարպասապահը Էդուարդ Մենդին է` Լոնդնոի «Չելսի»-ից և Սենեգալի հավաքականից:

Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացավ Էրիկ Լամելան:

ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» (Fair Play) մրցանակին արժանացան Դանիայի ազգային թիմի անդամները և բժշկական անձնակազմը, որոնք փրկեցին Քրիստիան Էրիկսենի կյանքը Եվրո-2020-ի ընթացքում:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչը «Չելսի»-ի մասնագետ Էմմա Հեյսն է:

Տղամարդ մարզիչների շարքում 2021 թվականի համար լավագույնը Թոմաս Տուխելն է («Չելսի»):

Լավագույն երկրպագուների մրցանակը տրվեց Դանիա և Ֆինլանդիայի երկրպագուներին, որոնք Եվրո-2020 ընթացքում, մինչ բժիշկները մարզադաշտում պայքարում էին Քրիստիան Էրիկսենի կյանքի համար, նրանք միասնական վանկարկում էին «Քրիստիան Էրիկսեն»:

Կանանց խորհրդանշական թիմում են` Էնդլերը, Բրոնզը, Ոենդի Ռենարդ, Բրայթը, Էրիկսենը, Բանինին, Լոյդը, Բոնանսեան, Միդեման, Մարթան, Մորգանը:

ՖԻՖԱ-ի տղամարդկանց տարվա խորհրդանշական ընտրանու կազմում են` Ջանլուիջի Դոննարումման, Դավիդ Ալաբան, Ռուբեն Դիասը, Լեոնարդո Բոնուչին, Ջորջինյոն, Նգոլո Կոնտեն, Քևին դե Բրույնեն, Քրիստիանո Ռոնալդուն, Էրլինգ Հոլանդը, Ռոբերտ Լևանդովսկին և Լիոնել Մեսին:

Կանանց The Best մրցանակակիրը Ալեքսիա Պոտելասն է «Բարսելոնա»-ից, իսկ տղամարդկանցը` «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Պորտուգալիայի ազգային թիմի և«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուն էլ արժանացավ ՖԻՖԱ-ի բացառիկ մրցանակին` խփած գոլերի համար:

Հայերեն

Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը

«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը

Աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար

ՀՀ-ին կվերադարձվի Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

Կոբախիձեն բաց նամակով դիմել է Թրամփին՝ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հստակություն մտցնելու խնդրանքով

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

Հայաստանի պատմության թանգարանը մի շարք միջոցառումներով կմեկնարկի «Թանգարանների գիշեր»-ը

Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ