Սպորտ

Վարդան Մինասյանը հավասար է համարում «Արարատ Արմենիա»-ի ու «Նոա»-ի հնարավորությունները գավաթի եզրափակիչ խաղում

1 րոպեի ընթերցում

Վարդան Մինասյանը հավասար է համարում «Արարատ Արմենիա»-ի ու «Նոա»-ի հնարավորությունները գավաթի եզրափակիչ խաղում

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով` Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոա»-ի դեմ առաջիկա խաղում թիմերի հնարավորությունները հավասար են:

«Գավաթի եզրափակիչը ընդամենը մեկ խաղ է, ու այդ պարագայում երկրորդ պլան է մղվում այն ամենը, ինչ թիմերը դրանից առաջ արել են։ Ամենակարևորը լինելու են այդ օրվա որոշումները: Եզրափակչում որոշիչ կլինի երեք հանգամանք` ֆուտբոլիստների տակտիկական որոշումները, ֆունկցիոնալ վիճակը և հոգեբանական վիճակը: Եզրափակիչ հանդիպումը կլինի բացարձակ այլ պատմություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը: 

Վերջինիս խոսքով` «Արարատ-Արմենիա»-ն գարնանային այս հատվածում այլ տեսքով է ներկայացել, ու իր գլխավորած թիմը մեծ թափով առաջ է գնում:

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղում միմյանց դեմ կխաղան «Նոա»-ն ու «Արարատ Արմենիա»-ն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում