Գառնու տաճարը ներառվել է Հռոմեական կայսրության օրոք կառուցված աշխարհի լավագույն հուշարձանների ցանկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելգիական ճանաչված Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (Ք. ա. 754/753 – Ք. հ. 476) ժառանգությանը վերաբերող լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը: 51 ամենագեղեցիկ հուշարձանների թվում է նաև Գառնու հայկական հեթանոսական տաճարը, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի հովտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գառնին ցուցակի 37-րդ տեղում է։

Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում` Հայոց Տրդատ Ա թագավորի կողմից։ Այն միակ հուշարձանն է, որը պահպանվել է Հայաստանի տարածքում և թվագրվում է հեթանոսության ու հելլենիզմի դարաշրջանով։

Պարբերականում հրապարակված ցուցակը գլխավորել է Հռոմի Կոլիզեյը` աշխարհի ամենամեծ ամֆիթատրոնը և աշխարհի յոթ ժամանակակից հրաշալիքներից մեկը:

Երկրորդ տեղում է հին հռոմեական երկնքի, լույսի և ամպրոպի աստված Յուպիտերին նվիրված տաճարը, որը սկսել էր կառուցվել հռոմեական կայսր Անտոնինոս Պիոսի օրոք և ավարտվել Ներոն կայսեր օրոք (Ք. ա. 37-68)՝ գտնվում է հնագույն Բաալբեկ քաղաքում (ժամանակակից Լիբանան):

Երրորդ տեղը զբաղեցրել է հռոմեական պանթեոնը կամ «Բոլոր աստվածների տաճարը», որը նվիրված է հին հռոմեական աստվածներին եւ կառուցվել է 1-ին դարում հռոմեական կայսր Հադրիանոսի հրամանով։

Հայերեն العربية English Русский Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից