Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ստամբուլում ապրող և ստեղծագործող երգչուհի Սիբիլը թուրքական հեռուստաալիքի եթերում թուրք երգչուհու հետ կատարել է հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիբիլը կատարման տեսանյութը հրապարակել է համացանցում ու գրել. «Ամանորյա հաղորդման շրջանակում հյուր էի Arti հեռուստաընկերությունում և թուրք երգչուհի Յասեմին Գյոկսուի հետ կատարել ենք հայկական «Բինգյոլ» ստեղծագործությունը: Հուսամ՝ ձեզ դուր կգա»:

Հաղորդման տաղավարում Սիբիլը կատարել է նաև Շիրազի խոսքերի հիման վրա գրված «Նամակ» երգը։

Սիբիլը ծնվել և ապրում է Ստամբուլում: Երգել սկսել է փոքր հասակից «Սուրբ Վարդանանց» երգչախմբում։ 2010-ի նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ են գտել «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում։ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջին հայերեն տեսահոլովակն է եղել, որը ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ: 2012-ի ապրիլին Սիբիլը մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամիս անցերգչուհուն Երևանում շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։ Նա պարբերաբար համերգներով հանդես է գալիս Հայաստանում, համագործակցում տեղի արտիստների հետ:

Հայերեն Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից