Հասարակական

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսված է գարնանը

4 րոպեի ընթերցում

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի շինաշխատանքներն ակտիվ փուլում են. ավարտը նախատեսված է գարնանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սադախլո- Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ շինարարության մեկնարկը տրվել է 2021 թվականի մայիսին և մինչ այժմ զգալի աշխատանք է կատարվել: Ավարտված են հողային, հիմքերի փորման, հենապատերի, հենասյուների բետոնացման աշխատանքները:

«Այս պահին հորիզոնական մակերեսի բաղկացուցիչ մաս կազմող բետոնե հեծանների արտադրության գործընթացն է: Ամբողջ կամուրջը մոտ 50 հեծանից է բաղկացած, որից 16-ն արդեն արտադրված է, փետրվարին կսկսվեն դրանց տեղադրման ու միացման աշխատանքները: Նախագիծը ենթադրում է երկու կամուրջ: Յուրաքանչյուր կամուրջ ունենալու է երկու երթևեկելի գոտի: Այն արված աշխատանքները, որոնք նշեցի, երկու կամուրջներին են վերաբերում»,-ասաց Իզաբելլա Մուրադյանը:

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս: Իզաբելլա Մուրադյանի խոսքով, 2022 թվականի գարնանն ինչպես նախանշվել էր, այդպես էլ նշված ժամկետում շինարարական աշխատանքները կավարտվեն:

«Ավելին, նույնիսկ գրաֆիկից մի փոքր առաջ ենք: Եթե որևէ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա ժամկետում կավարտենք: Կարելի է ասել, որ կապիտալ աշխատանքների մեծ մասն արված է: Գարնան սկզբին կունենանք հիմնական բետոնացման, հեծանների մասով ավարտված աշխատանք: Կմնան զուտ ենթակառուցվածքի, ասֆալտապատման, ջրահեռացման, լուսավորության, մայթերի աշխատանքները, որոնք նույնպես նախատեսում ենք ժամկետում ավարտել»,-ասաց ծրագրի ղեկավարը: Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո կլինի ինժեներատեխնիկական վերահսկողական գործընթաց: Նախատեսվում է ամռան վերջին ունենալ շահագործման ենթակա օբյեկտ:

«Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Հին կամրջի վրա այսօր ունենում ենք բեռնատարների, մեծ մեքենաների կայանում, ինչը ծանրաբեռնում է հոսքը: ԽՍՀՄ տարիներին կառուցված կամուրջը նախատեսված չի եղել այդքան հոսքի ու ծանրաբեռնվածության համար, այդ իսկ պատճառով ունի բազմակի ճաքեր: Նոր կամրջի թողունակությունը 4 անգամ ավելի մեծ է: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից: Այս պահին կամրջի վրա ունենք կայանած մեծ մեքենաներ, որոնք ստիպված են կանգնել: Կամուրջների չափերը մեծացնելու դեպքում այդ խնդիրը չենք ունենա, ուղևորափոխադրումները նաև սահուն կիրականացվեն»,-ասաց նա:

Իզաբելլա Մուրադյանն ընդգծեց, որ թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու: Ծրագրի ղեկավարի խոսքով, դա հատկապես կարևոր է ներմուծումների համար, որի համար դա հիմնական կիրառվող անցակետն է:

Ինչ վերաբերում է հին կամրջին, ապա Իզաբելլա Մուրադյանը նշեց, որ այս պահին ծրագրի շրջանակներում այն նորոգվում ու ամրացվում է: Այն լինելու է որպես այլընտրանքային ճանապարհ՝ գերծանրաբեռնվածության կամ որևէ ռազմավարական նշանակության իրավիճակների պարագայում:

Ծրագրի ընդհանուր արժեքը 9 մլն եվրո է: Մոտավոր 7.3 մլն եվրոն շինարարական բաղադրիչն է, 1.7 մլն-ը՝ տեխնիկական վերահսկողության: Ներդրումները Հայաստանի ու Վրաստանի կողմից են:

Աննա Գզիրյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում