Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 800 քաղաքացի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Պատվաստման գործընթացը շարունակվում է, և սա ամենակարևոր հանգամանքն է հաջորդիվ նոր ալիքներից խուսափելու համար: Մենք արդեն նաև երրորդ խթանիչ դեղաչափի մասով ակտիվ աշխատում ենք: Մոտ 800 քաղաքացի արդեն իսկ ստացել է երրորդ խթանիչ դեղաչափը: Այն հասանելի է մեր քաղաքացիներին, մենք քաղաքացիներին հորդորում ենք դիմել և ստանալ խթանիչ դեղաչափերը: Պատվաստանյութերի ապահովվածության առումով ունենք բավարար վիճակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 711 հազար 864 քաղաքացի: «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսային վարակով 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի ստացել է բուժօգնություն մեր հիվանդանոցային օղակներում: Սա ցույց է տալիս, թե ինչ գերլարված ռեժիմով է աշխատել ողջ առողջապահական համակարգը»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, ովքեր արդեն երկու տարի օր ու գիշեր պայքարում են ժողովրդի առողջության և կյանքի համար:

Հայերեն English Русский

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Օսկարակիր ռեժիսոր Ռիդլի Սքոթին է հանձնվել STARMUS փառատոնի Սթիվեն Հոքինգի անվան մեդալը

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար․ Ռուբինյանն արձագանքել է Վոլոդինի հայտարարություններին

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ծովազարդ-Գավառ ճանապարհահատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Դատախազություն

ՀՀ ՏԿԵՆ-ում Իրանի դեսպանի հետ քննարկվել է Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը