ՄՊՀ նախագահը ներկայացրեց բենզինի գների բարձրացման պատճառը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համավարակի, լոքդաունի ընթացքում աշխարհում առաջացել էր բենզինի չսպառված էական ծավալ, ենթակառուցվածքների բացումից հետո արտադրող ընկերությունները միանգամից բարձրացրել են գները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով բենզինի գնի բարձրացմանը:

«Ես արդեն մեկ տարի առաջ ասել էի, որ բենզինի գները բարձրանալու են: Ես գուշակությամբ չեմ զբաղվում, գոյություն ունի բորսաների վերլուծություն: Կորոնավիրուսի ժամանակ կար բենզինի էական չսպառման ծավալ, դրա համար գները կտրուկ անկում էին ապրել, այնուհետև ենթակառուցվածքների բացման արդյունքում առաջացավ մեծ պահանջարկ: Եվ բենզին արտադրող այն ընկերությունները, որոնք կրել էին տևական կորուստներ, գները միանգամից բարձրացրին»,-ասաց Գևորգյանը:

ԵԱՏՄ-ում կարծում են, որ նավթի և բենզինի գների պահպանում տեղի կունենա, իսկ եվրոպական գործընկերներն ակնկալում են նվազեցում: Ըստ ՄՊՀ նախագահի՝ ՀՀ-ն այդ գործընթացների վրա որևէ ձևաչափով չի կարող ազդել: «Մենք կարող ենք նայել, որ ձեռքբերման, տեղափոխման գները և մարժան ՀՀ-ում լինեն հիմնավորված, այսինքն տեղի չունենա դրա չարաշահում»,-ասաց նա:

Իրանում, օրինակ, բենզինը էժան է՝ պայմանավորված նրանով, որ ինքն է արտադրում և ունի քվոտավորված բենզին՝ բացարձակապես սեփական քաղաքացիների համար:

ՌԴ-ից ՀՀ բենզին ներմուծման ընթացքում կատարվում են տրանսպորտային ծախսեր: Գևորգյանը նշեց՝ այսպիսով զուտ տրամաբանորեն Հայաստանում չի կարող լինել այն գինը, ինչ ՌԴ-ում է:

«Հիմա մենք նավթի և նավթամթերքի միասնական շուկա ենք փորձում ԵԱՏՄ-ում ստեղծել, որտեղ էլի հետևյալ սկզբունք է գործում՝ նավթամթերքի կետում ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները հավասար գնի ու հավասար պայմանի հնարավորություն են ունենալու: Սակայն ԵԱՏՄ անդամ երկրներ տեղափոխման և այլ ծախսերը բնականաբար տարբեր են լինելու: Հիմա մենք փորձում ենք այդ շղթան հնարավորինս հեշտացնել, որ ծախսերի նվազեցում տեղի ունենա»,-ասաց նա:

Գևորգյանը վստահեցրեց՝ մտահոգությունը, թե բենզինի շուկան փակ է, անհիմն է: «Հենց Իրանը բացում է և հնարավորություն է ունենում ՀՀ բենզին մատակարարել, մեծ ակտիվություն է դրսևորվում, գները մի փոքր իջնում են»,-նշեց նա:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել