Հասարակական

  5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

1 րոպեի ընթերցում

  5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 27-ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանի հարավային մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Բենդեր Աբաս քաղաքից, որտեղ բնակվում Է շուրջ 352 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հյուսիս: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում