Հասարակական

Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով

1 րոպեի ընթերցում

Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տյումեն-Երևան ավիաչվերթը հետաձգվել է թռիչքն իրականացնող «Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոշչինո» օդանավակայանի հաստատած տեղեկությունը:

Ըստ աղբյուրի՝ ուղևորները հրապարակել են Տյումեն քաղաքից Երևան թռչող օդանավի այրման տեսագրությունը:

Ուղևորներից մեկի հարազատի խոսքով՝ չվերթը նախատեսված էր տեղի ժամանակով 07:20-ին, բայց թռչելու պահին օդանավի շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղարկվել է:

«Ուղևորների կեսը տուն է գնացել: Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան», - ասել է զրուցակիցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում