Պաշտոնական

Վարչապետի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի նիստ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է. «Մեր նախորդ նիստում պայմանավորվեցինք, որ Բրյուսել այցից հետո հանդիպում կունենանք: Ինչպես միշտ վերջին տեղեկատվությունը կուզեմ ձեզ հետ կիսել: Նաև կուզենայի իմ պատմածից ձեր տպավորություններն ու վերլուծությունները լսել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բրյուսելյան բանակցությունների արդյունքներին, այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:

Հայերեն Français Русский

«Գեղարդ» հիմնադրամը դատապարտում է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձը

Երևանի քաղաքապետը հավանական է համարում երկփուլ մրցույթի միջոցով Նուբարաշենում աղբի վերամշակման կայանի կառուցումը

Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

Բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Գեղարքունիքի մարզի բարձր դասարանների դպրոցականների հետ

Լարված իրավիճակ ԱԺ-ում

ԱԺ-ն ընդունեց հայտարարագրերի ներկայացման սկզբնաժամկետ ու վերջնաժամկետ սահմանող օրինագիծը

Սիրիայում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները հնարավոր գրոհների մասին ԱՄՆ-ի նախազգուշացումներից հետո

ԵՄ դիտորդները ծանոթացել են Խոզնավարի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքներին

Գեղարքունիքի մարզը հյուրընկալել է Վանաձորի թատրոնի դերասաններին

Գեղարքունիքի մարզում ծառատունկ է իրականացվել