Կառավարությունն ավելի քան 128 միլիոն դրամ կհատկացնի պատմամշակութային օբյեկտների վերականգման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 128 միլիոն 439 հազար դրամ է հատկացնում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին Լոռու և Տավուշի մարզի մի շարք պատմամշակութային օբյեկտների վերականգման, ամրակայման և պեղումներ կատարելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ամրակայման և վերականգման աշխատանքներ կիրականացվեն ՀՀ Լոռու մարզի Քաղաքատեղի Լոռի Բերդի միջնաբերդում, Ամրակից գյուղի Ռուսական եկեղեցում, Տավուշի մարզի «Տավուշ» ամրոցում, կից կառույցներում և այլն:

ՀՀ վարչապետը ընդգծեց` Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել՝ կարևորելով ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը:

«Նախորդ տարվանից մի ծրագիր պետք է սկսեինք, որը պատերազմի պատճառով ընդհատվեց: Խոսքը մեր պետականությունը խորհրդանշող պատմամշակութային հուշարձանների պահպանման և վերականգման ծրագիր իրականացնելու մասին է: Խոսքն այս դեպքում ամրոցների և բերդերի մասին է: Ցավոք, այնպես է ստացվել, որ մենք ամրոցների, բերդերի և քաղաքացիական և պետական նշանակության կառույցների բավականին հարուստ ժառանգություն ունենք, բայց այդ հարուստ ժառանգությունը բավարար չափով պահպանված և մատչելի չէ հանրությանը: Հաջորդ խնդիրն այն է, որ դրանք, ըստ էության, շատ երկար ժամանակ ընդհանրապես որևէ վերականգնման, ամրացման աշխատանքների չեն ենթարկվել: Այս առումով մենք պետք է առանձնակի կարևորություն տանք այս ուղղությանը՝ իհարկե, նման վերաբերմունք ցույց տալով նաև պատմամշակութային մյուս հուշարձաններին»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Français

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից