Սպորտ

Ազգային ստադիոն ունենալու գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքները շարունակվում են. Արմեն Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

Ազգային ստադիոն ունենալու գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքները շարունակվում են. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ազգային մարզադաշտի կառուցման հարցում կարող էհստակություն մտցնել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում:

«Ազգային ստադիոն ունենալու գաղափարը կյանքի կոչելու շուրջ աշխատանքները շարունակվում են: Եթե մի քանի հարցեր ամբողջականացնենք, ապա մենք կանգնած ենք մի կետում,երբ նախնական հուշագիր կարող ենք ստորագրել մի ընկերության հետ, որը կպատրաստվի մեր աջակցությամբ Ազգային ստադիոն կառուցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքով` ամեն ինչ առավել հստակ կդառնա առաջիկա 1-2 ամսվա ընթացքում: Հուշագրի ստորագրումից հետո պայմանագրի ստորագրման շուրջհստակ աշխատանքներ կտարվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում