Արմեն Մելիքբեկյանը խոսել է հայկական ակումբների փակման իրական պատճառների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է հայկական երեք ակումբների փակման պատճառները:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի փորձում ամեն ինչ ասել դեպքերից անմիջապես հետո, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Մենք չեն հայտարարում ամեն ինչի մասին նախապես, որ ճնշում չգործադրենք կարգապահական և բողոքարկման կոմիտեների վրա, որոնք անկախ մարմիններ են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մելիքբեկյանը:

Վերջինս պարզաբանեց, որ «Գանձասար-Կապան»-ի՝ Հայաստանի առաջնությունը լքելու իրական պատճառներից մեկը մրցավարական անձնակազմի հետ վիճաբանությունն է, որն ավարտվել է ծեծկռտուքով:Դրա համար թիմին սպասում էր երկարաժամկետ որակազրկում:

«Գուցե պատահականություն է, բայցլինում է այնպես, որ ակումբները սկսում են աղմուկ բարձրացնել հավաքականի խաղերից առաջ: «Լոռի» ֆուտբոլային ակումբի փակվելու իրական պատճառը ֆեդերացիայի հետ տարաձայնությունները չեն, այլ՝ պարտքերը, քանի որ ֆուտբոլիստները դիմել էին ՖԻՖԱ-ին: Իսկ «Սևան» ֆուտբոլային ակումբի տարածած հաղորդագրությունը մեծ մանիպուլյացիա էր: «Սևան»-ի փաստացի ղեկավարները «Նոա»-ի հետ խաղից հետո ծեծի էին ենթարկել մրցավարին, որի փաստացի ապացույցները կան: Մենք այս արատավոր երևույթների լուծումը տալու ենք աշխատանքային ճանապարհով: Ֆեդերացիան չէ, որ ծեծի է ենթարկել մրցավարին»,- հստակեցրեց Արմեն Մելիքբեկյանը:

Հայերեն

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր