Հասարակական

Շիրակի մարզում ավտոճանապարհներն անցանելի են

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում ավտոճանապարհներն անցանելի են

ԳՅՈՒՄՐԻ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզում փակ ճանապարհեր չկան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության բաժնից, դեկտեմբերի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ Շիրակի մարզի ավտոճանապարհները բավարար երթևեկելի են։

Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում