Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաեւ դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում