Ափօ Սահակյանն ու Արթուր Խաչենցը Հադրութի խոսվածքով երգ են հրապարակել 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող, ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանը և արցախցի երգիչ Արթուր Խաչենցը երաժշտասերների դատին են հանձնել Հադրութի խոսվածքով «Կյասս քիսս» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգն արդեն համացանցում է:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ափօ Սահակյանը նշել էր՝ եթե երգենք մեր ժողովրդական երգերը, կգնահատենք մեր մշակույթը, մեր ժառանգությունը և պատմությունը: «Իմ կատարած երգերի մեծ մասը Արևմտյան Հայաստանից են՝ Վանից: Երբ հնչեցնում ես այդ գործերը, պահպանում ես դրանք, պահպանում ես քո պատմությունն ու հիշեցնում, որ պահանջատեր ազգ ես: Հիմա էլ Շուշիի պահանջատերն ենք: Վաղը չէ մյուս օրը գուցե Շուշիի երգերը կատարենք: Անգամ նման նախագծի գաղափար կա, որը դեռ նախապատրաստական փուլում է: Ուզում ենք նոր ալբոմ ձայնագրել ոչ թե ավանդական, այլ նոր երգերով, որոնք ռոք, փանկ ժանրում կլինեն և արցախյան բարբառով: Ես հավատում եմ, որ մարդիկ անպայման պետք է բարբառներ օգտագործեն իրենց միջավայրում: Եթե պահպանենք բարբառները, կպահենք մեր կապը հողի հետ, հայրենիքի հետ, իսկ մեր հայրենիքը բազմագույն, բազմաշերտ է»,- շեշտել էր երաժիշտը:

Հայերեն

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը

Վենեսուելայի իշխանություններն ազատ են արձակել 131 քաղբանտարկյալի

Հայաստանն ու Ռուանդան քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունները

Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից

ՃՏՊ Վայոց ձորի մարզում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից

Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է Հորմուզի նեղուցը հայտարարել իր տարածքը