Դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու նախապայման փորձագետը համարում է ՀՀ տարածքից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելուց առաջ կարևոր նախապայման է համարում ուժի կիրառման բացառումը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթիկյանը նման տեսակետ հայտնեց «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կողմից կազմակերպված «Ի՞նչ է հաջորդել Սոչիին, և ի՞նչ է նախորդում Բրյուսելին. հնարավո՞ր է հայ-ադրբեջանական նոր պատերազմ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Թաթիկյանը մշակել է 11 սկզբունք՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու համար:Նա նշեց դրանցից երկուսը, որոնք պետք է հիմք լինեն գործընթացը սկսելու համար:

«Առաջին՝ ուժի կիրառումը պետք է բացառվի, Ադրբեջանի ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Սա պետք է լինի երկու նախապայմաններից մեկը: Երկրորդը՝ Արցախի հակամարտության կարգավորման հարցը պետք է դուրս լինի այս շրջանակից, այն պետք է շարունակվի զուգահեռ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,-ասաց Թաթիկյանը:

Սոչիի հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Փորձագետը ՌԴ-ի կողմից խորհրդակցական ձայնով այս գործընթացին միանալը համարեց իմաստուն և ողջախոհ որոշում:

Սահմանազատման և սահմանագծման գործընթացի հարցում նա կարևորեց նաև ԵԱՀԿ-ի դերը: Եթե առաջին փուլում մնան չլուծված հարցեր, ապա ըստ նրա՝ Մինսկի խմբին կից կարելի է ստեղծել որևէ ենթախումբ կամ Մինսկի խմբից դուրս ինչ-որ հանձնաժողով՝ հատուկ դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, գործընթացը շարունակել՝ ԵԱՀԿ-ի համապատասխան նորմերի համաձայն: Իսկ եթե այդ երկրորդ փուլում էլ մնան վիճահարույց հարցեր, պետք է գնալ միջազգային դատարան:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում