ՀՀ պատմության թանգարանի, Մատենադարանի և Կատարի ազգային գրադարանի միջև փոխգործակցությունը արժեքավոր կարող է լինել. Նունե Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Կատարի Պետություն աշխատանքային այցի ընթացքում նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն, այցելել է Կատարի ազգային գրադարան, որը Կատարի հիմնադրամի խոշորագույն, ինչպես նաև հետազոտական, համալսարանական և հանրային հաստատություններից մեկն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշելով, որ Կատարի ազգային գրադարանի գրապահոցներում պահվում է շուրջ 800 հազար գիրք, գրադարանն ունի նաև ավելի քան 500 հազար էլեկտրոնային գրքեր, պարբերականներ:

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի և Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջել է գրադարանում, ծանոթացել այնտեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական մշակույթը ներկայացնող այլ արժեքավոր նյութեր։

Տիկին Սարգսյանը գրադարանի ղեկավարության հետ զրուցել է Հայաստանի գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության մասին, մասնավորապես նշել, որ Հայաստանի պատմության պետական թանգարանի և Մատենադարանի հետ փոխգործակցությունը արժեքավոր և ուսանելի կարող է լինել, հատկապես գրականությունը թվայնացնելու, մատչելի դարձնելու և, ընդհանրապես, գրադարանային մշակույթը զարգացնելու առումով:

Հայերեն العربية Русский Türkçe

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից