Պաշտոնական

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

1 րոպեի ընթերցում

Հակոբ Սիմիդյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հակոբ Սիմիդյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից և վարչապետի որոշմամբ նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Դեկտեմբերի 9-ին Հակոբ Սիմիդյանն ազատվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում