Մշակույթ

Գյումրու թատրոնը «Մաուգլի» ներկայացմամբ կբարձրաձայնի բնությանը մոտ, ներդաշնակ լինելու և այլ հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին տոն կնվիրի՝ բեմ բարձրացնելով «Մաուգլի» լայնամասշտաբ ներկայացումը, որում զբաղված է վաթսուն դերասան: Ստեղծագործական կազմը ժամանակակից լուծումներով կփորձի խոսել բնությանը մոտ լինելու, հանուն գաղափարի համախմբվելու կարևորության մասին: Սպասված բեմադրության առաջնախաղերը նախատեսված են դեկտեմբերի 10-ին և 11-ին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ «Մաուգլին» ներկայացում է մեծահասակների համար: «Թատրոնն իր պատմության մեջ ունեցել է մասշտաբային գործեր, սակայն «Մաուգլին» վերջին 20 տարվա ամենալայնամասշտաբ բեմադրությունն է: Ե՛վ մուլտը, և՛ ֆիլմը սիրված են, և երբ թատրոնի ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն առաջարկեց անդրադառնալ այս պիեսին, սիրով համաձայնեցի: Ներկայացումը բավականին մեծ փոփոխությունների է ենթարկվել: Այն հնարավորինս արդիական շեշտադրումներ է պարունակում»,- շեշտեց Հարությունյանը:

Ռեժիսորն ընդգծեց՝ այս գործով խոսում են մարդու և բնության ներդաշնակության կորստի մասին. երբ մարդը հեռանում է բնությունից, ի հայտ են գալիս անմարդկային այնպիսի արատներ, ինչպիսիք են դավաճանությունը, սիրո պակասը, անհավատարմությունը, հավատի կորուստը:

«Ջունգլիները մեր կյանքն են: Ներկայացնում ենք իրավիճակներ, թե ինչպես են կենդանիները կարողանում վտանգի դեպքում համախմբվել, պայքարել հանուն ջունգլիների: Հանդիսատեսներից շատերն իրենց ծանոթ հոգեվիճակների, իրենց ծանոթ մարդկանց կհանդիպեն: Մենք բարձրաձայնում ենք խնդիրներ ու լուծում տալիս դրանց: Լուսաբաց պետք է լինի: Եվ, ինչպես ասում է հերոսներից մեկը, մենք պետք է պայքարենք հանուն մեր վաղվա ճշմարտության»,- նշեց Լյուդվիգ Հարությունյանը:

Ռեժիսորը հիշեցրեց, որ տարվա ընթացքում հանդիսատեսի դատին են հանձնել «Փրկության կղզի», «Քայլեր» բեմադրությունները: «Մաուգլի»-ից հետո ներկայացում են բեմադրելու նաև փոքրիկ հանդիսատեսի համար:

Հասուն Մաուգլիին մարմնավորող դերասան Արսեն Միքայելյանի խոսքով՝ թատերասերներն ականատես կլինեն տարվա ամենախոշոր թատերական իրադարձություններից մեկին: «Ես ուրախ եմ, որ ներկայացման մասն եմ: Այն շատ նուրբ թելեր է բացահայտում մարդու անհատականության, բնության, բնազդների մասին, բարձրաձայնում է հասարակական խնդիրներ, որոնք անմիջական կապ ունեն այսօրվա իրականության հետ»,- նշեց դերասանը:

Միքայելյանի հավաստիացմամբ՝ «Մաուգլին» բազմաշերտ է: Ըստ նրա՝ երեխան կգտնի իր հեքիաթը, մտածողը՝ իր փիլիսոփայությունը, մարդը, որին հետաքրքիր են գործողությունները, կտեսնի գունեղ, շքեղ գործողություններով հարուստ բեմադրություն:

Փոքրիկ Մաուգլիի դերը կկերտի Արտուշ Բաղդասարյանը, որը հանդես է եկել նաև Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացման մեջ՝ մարմնավորելով Կոմիտասին փոքր տարիքում, խաղացել է «Քայլեր» բեմադրությունում:

«Իմ մտքով երբեք չէր անցնի, որ մի օր կարող եմ Մաուգլիի դերում լինել, որովհետև զբաղվում եմ երաժշտությամբ և պլաստիկ չեմ, սակայն «Քայլեր« ներկայացման փորձերի ժամանակ պարոն Հարությունյանն ինձ առաջարկեց մարմնավորել Մաուգլիին, և ես չմերժեցի»,-պատմեց Բաղդասարյանը:

«Մաուգլի» ներկայացման շրջանակներում թատրոնը համագործակցելու է պարուսույց Արիկ Ասատուրյանի, նկարիչ Գարեգին Եվանգուլյանի, զգեստների նկարիչ Լուսինե Խաչատրյանի և այլ մասնագետների հետ: Երաժշտական ձևավորումն իրականացնելու է«Ջագ Բամբիռ» ռոք-խումբը:

Հայերեն

Հայաստանն ու Կիպրոսը մտադիր են համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր

Աջ կենտրոնամետները հաղթել են Պորտուգալիայի խորհրդարանական ընտրություններում

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

ՀՀ ԱԺ նախագահի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի մամուլի ասուլիսը

Podcast-Հարց բժշկին. մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է. բուժման ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելու հետո

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Այո, պետք է գործի տուգանք տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար․ Տիգրան Ավինյան

Իրանն ուրանը կհարստացնի՝ անկախ ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռք բերումից. Աբբաս Արաղչի