Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Մոնտգոմերիի շրջանում բազմաբնակարան շենքի 15-րդ հարկի բաց պատշգամբից երկու տարեկան երեխան ընկել է թփի վրա և հրաշքով ողջ մնացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։

Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Փրկարարները նշել են, որ տղային փրկել է այն հանգամանքը, որ պատշգամբի տակ թփեր են եղել, և գետինը փափուկ էր, ինչպես նաև այն փաստը, որ երեխան դեռ փոքր էր և քիչ էր կշռում։

Հաղորդվում է, որ պատշգամբը ճաղերի փոխարեն պաշտպանիչ ապակի է ունեցել։ Դեպքի պահին բնակարանում չափահասներ եղել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում