ՀՀ ՊՆ-ն հայտարարում է երաժիշտների և պարողների մասնագիտական լսումներ և դիտումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. ձմեռային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, փողհար-թմբկահարների, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնա­գետ­ների լսում­ներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, բարիտոն սաք­սոֆոն, գա­լարափող, շե­փոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական փողային և հարվածային գործիքներին տիրապետող զորակոչիկները։ «Լսումներն անցկաց­վելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով.

ա. 2022թ. հունվարի 11-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

բ. 2022թ. հունվարի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների երաժիշտ մասնագետ զորակոչիկների հետ,

գ. 2022թ. հունվարի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծա­ռայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ երաժիշտ զորակոչիկների հետ,

դ. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպա­տակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) 2022թ. հունվարի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տա­րածքային ստորա­բաժա­նումների պարարվեստի մասնագետ զորա­կոչիկների հետ։

Մանրամասների համար կարող եք դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել