«Բոց ու հրդեհ». Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը զուգերգ են ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:

Երաժշտությունն ու գործիքավորումն իրականացրել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, հոլովակի ռեժիսորը` Հրաչ Քեշիշյանը:

Հայերեն