Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture the Flag» հաքերային մրցույթը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ նոյեմբերի 27-28-ը Մայքրոսֆթ ինովացիոն կենտրոնում կայացավ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից կազմակերպված «Capture the Flag» հաքերային մրցույթը:

Մրցույթին մասնակցել են թիմեր ՏՏ ոլորտի խոշորագույն և հայտնի ընկերություններից՝ «Picsart»-ից, «Krisp»-ից, «Synergy»-ից, «Webb Fontaine»-ից, «LifeTrace»-ից, «Snap LLC»-ից, «Uxtankyun»-ից և «Armath»-ից:

«Սպիտակ գլխարկով հաքերներն իրենց հմտությունները մշտապես կատարելագործելու, իրենց փորձը փոխանակելու և նոր մարտահրավերներին միասին արձագանքելու այսպիսի առիթներ պետք է շատ ունենան։ Ուրախ եմ, որ ՁԻՀ-ը ու Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հենց Ucom-ի տեխնիկական աջակցությամբ են իրականացնում այս միջոցառումը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

«Արդեն ավանդույթ է դարձել, առնվազն տարին մեկ անցկացնել «Capture the Flag» մրցույթը, և այս տարի որոշեցինք մրցույթն անցկացնել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիմերի միջև։ Ուրախ էինք նաև, որ հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն հայտնեց հանդես գալու որպես CTF-2021 մրցույթի տեխնիկական գործընկեր», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավարՄարի Բարսեղյանը։

Երկու օր տևած թեժ պայքարի արդյունքում «Krisp» ընկերության թիմը, հավաքելով ամենաշատ «դրոշները», դարձավ մրցույթի հաղթող, իսկ «Uxtankyun» ու «LifeTrace» ընկերությունների թիմերն զբաղեցրեցին, համապատասխանաբար, 2-րդ և 3-րդ տեղերը:

Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է: Մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է գտնեն խոցելիություններ, հետազոտեն վիրուսներ և վնասակար այլ ծրագրեր, բաց աղբյուրներից տեղեկատվություն գտնեն և հաղթահարեն զանազան խնդիրներ, որոնք ծագում են կիբեռանվտանգության ոլորտում։

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի