ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը հաղթել է «Գոմել ֆեստ» երրորդ միջազգային փառատոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թատրոնից հայտնում են, որ փառատոնն անցկացվել է նոյեմբերի 18-21-ը Բելառուսի Գոմել քաղաքում:
Փառատոնին մասնակցել է 300 արտիստ 15 երկրից: