Սփյուռք

Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատոսարան է բացվել

2 րոպեի ընթերցում

Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատոսարան է բացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լվիվի հայկական փողոցում Հայաստանի պատվո հյուպատորարան է բացվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից, Պատվո հյուպատոսության գրասենյակի բացման նպատակով նոյեմբերի 26-ին Լվիվ էր ժամանել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին և ողջույնի խոսք են ասել Լվիվի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվիվի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսել է Լվիվում հայերի ավանդի, հայկական ժառանգության մասին, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։ Դեսպան Կարապետյանը ընդգծել է, որ Լվիվը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվիվում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։

Հաղորդագրության մեջ նշված է, որ այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվիվի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է:

Նույն օրը տեղի է ունեցել դեսպան Կարապետյանի առանձին հանդիպումները Լվիվի մարզի նահանգապետ Մաքսիմ Կոզիցկիի և Լվիվի քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են մարզային և քաղաքային մակարդակներով Հայաստանի և Ուկրաինայի նշված տարածաշրջանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությունները՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում