Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ իր հեռախոսի վրա հնարավոր հաքերային հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ևս «Apple»-ից ստացել է նամակ այն մասին, որ իր հեռախոսը, հնարավոր է, ենթարկվել է հաքերայիհ հարձակման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Վահագն Խաչատուրյանը նշեց կառավարության նիստից հետո ՝ լրագրողների հետ զրույցում:

«Երկու օր առաջ իմ հեռախոսին նույնպես այդպիսի հաղորդագրություն եկել է: Կարծում եմ, որ շատերին հարցնեք, կպարզվի՝ կրկին եկել է նման հաղորդագրություն: Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների հետ առնչություն չունի: Դա միջազգային հայտնի ընկերություն է: Միայն մեզ մոտ չէ, որ նման խնդիր է առաջացել: «Apple»-ի նման ընկերությունը, որն ավելի ուշադիր է իր սպառողների նկատմամբ, այդպիսի զգուշացումներ է կատարել: Մենք հետևել ենք այն ցուցումներին, որոնք կան: Մնացած մեկնաբանություններն այն մասին, թե դա ում կողմից է արվել, խնդրում եմ դիմեք հենց իրենց»,-ասաց նախարարն՝ ընդգծելով, որ այն ինչ կատարվել է, իրենք գնահատել են որպես հարձակում կամ հարձակման ցանկություն Հայաստանի Հանրապետության, տվյալ դեպքում առանձին քաղաքացիների դեմ:

Ընդդիմադիր որոշ գործիչներ սոցիալական ցանցերում հայտնել են, որ «Apple»-ից նամակ են ստացել իրենց հեռախոսները հարձակման ենթարկելու փորձերի մասին: Ընդդիմադիր գործիչները մեղադրում են իշխանություններին: Իրենց հեռախոսների վրա հնարավոր հաքերային հարձակման մասին նամակներստանալու մասին հայտնել են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Դան Նեկուլաեսկուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

Թրամփը հայտարարել է, որ 400 մլն դոլար է հատկացրել միջանկյալ ընտրությունների համար

Ներքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոց

Պեսկովը ներկայացրել է ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Գեղարքունիքի մարզում կատարվել է 5178 հեկտար աշնանացան

Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը

Դիլիջանը՝ համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա․ TRF 2026-ը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում

Ռուբեն Ռուբինյանն ու Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը քննարկել են Հայաստան-Սերբիա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր