Անդրանիկ Քոչարյանը նոր ձևաչափով ինժեներական զորքերի ստեղծման անհրաժեշտություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կենսական անհրաժեշտություն է համարում Զինված ուժերում նոր ձևաչափով ինժեներական զորքերի առկայությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրանիկ Քոչարյանը այս մասին հայտարարեց ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը:

«Ակնհայտ է դառնում, որ բյուջեում պետք է այնպիսի հիմքեր լինեն, որ ինժեներական զորքերի առկայությունը դառնում է կենսական անհրաժեշտություն։ Մեր այսօրվա բանակային կառուցվածքում դա մի քիչ այլ ձևաչափ ունի»,- ասաց Քոչարյանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին` նշելով, որ այս պահի դրությամբ սահմանի արևելյան հատվածում վիճակը հանգիստ է:

« Դա չի նշանակում, որ այս հանգստությունը ամեն օր ուղեկցելու է մեզ։ Դրա համար մենք ամեն օր ջանք ու եռանդ պետք է դնենք կառավարության ծրագիրը իրականություն դարձնելու համար, որտեղ մենք անխափան պետք է այս ծախսերը սրբորեն իրականացնենք՝ առանց գումարներ փոշիացնելու»,- նշեց Քոչարյանը։

Հայերեն English

Սկանդալ Nvidia-ում. ընկերության գործադիր տնօրենը մեղադրվում է չինական հետախուզության գործակալի հետ հարաբերություններ ունենալու մեջ

Հայկական ծաղիկները՝ նոր շուկաների ճանապարհին․ արտահանման դիվերսիֆիկացումը պահանջում է ավելին, քան նոր ուղղությունների բացահայտումը

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Թրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերը

Թրամփը Սպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ կունենա Կատարի վարչապետի հետ

«Նոր գիրք»-41/26.      Դրայզեր, Պուպիս, Բարթլետ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր

e-work.am հարթակում գրանցված է 2004 գործատու, հրապարակվել է 3187 թափուր հաստիք

Հայտնի է ԱՄԷ-ում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմը