Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» և այլ ֆիլմեր կցուցադրվեն փաստագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA փառատոնում

2 րոպեի ընթերցում

Արտավազդ Փելեշյանի «Բնությունը» և այլ ֆիլմեր կցուցադրվեն  փաստագրական կինոյի ամենահեղինակավոր IDFA փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայազգիլեգենդարվիզուալէսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի«Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով kinoashkharh.am կայքը, հայտնում է, որ փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշել է՝ փառատոնն այս տարի կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։

Փելեշյանի «Բնություն»ֆիլմի պրեմիերայից զատ կանցկացվի նաև վարպետի ավելի վաղ շրջանի վավերագրական կինոնկարների հետահայաց ցուցադրություն։

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59)։ «Բնություն» ֆիլմի փառատոնային արշավն ու միջազգային հաջողությունները շարունակվում են։

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության համարտադրությամբ։ «Բնությունը» Արտավազդ Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում