Գեղարքունիքի մարզում առաջիկա ՏԻՄ ընտրություններում գրանցվել է 7 կուսակցությունների դաշինք, 6 կուսակցություն

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ եւ Սեւան խոշորացված համայնքներում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քվեարկվելու համար տարածքային ընտրական հանձնաժողովներում գրանցվել են 6 կուսակցություն եւ 7 կուսակցությունների դաշինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովից, Գավառ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մեր համայնքը» եւ «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքները։ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի ցուցակը ՝ Գավառի գործող քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Մեր համայնքը» դաշինքի ցուցակը՝ ՀՅԴ անդամ, «Արեւշատ հատուկ կարիքավոր երեխաների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Լավրիկ Արեւշատյանը ։

Գեղարքունիքի մարզի թիվ 20 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Սեւանի գործող քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ցուցակը՝ ՀՅԴ անդամ Արտակ Վարդանյանը, «Հանրապետություն» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Աշոտ Նադարյանը։

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Մարտունի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» «Հայաստանի Կոմունիստական» «Լուսավոր Հայաստան» «Ապրելու երկիր» կուսակցությունները, «Ալաշկերտ» եւ «Արդար Հայաստան» կուսակցությունների դաշինքները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը գլխավորում է Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, «Հայաստանի Կոմունիստական» կուսակցության ցուցակը՝ ՀԿԿ անդամ Ռադիկ Հարությունյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Նաղաշ Հակոբյանը, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը՝ նույն կուսակցության անդամ Արամ Մանուկյանը, «Ալաշկերտ» դաշինքի ցուցակը՝ Սեդրակ Սահակյանը, «Արդար Հայաստան» դաշինքի ցուցակը՝ Արարատ Խաչատրյանը։

Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու ընտրություններում քվեարկվելու համար գրանցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները։ Վարդենիսում ՔՊ ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արամ Մելքոնյանը, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ Տորֆավան համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին